Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյեյի շրջանում ապրող 60-ամյա Մուսթաֆա Բույուքչոբանի Շիլա անունով էգ շունը զարմացրել է շրջանի բնակչությանը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ֆեթհիյեյի շրջանի Ջումհուրիյեթի թաղամասում ապրող դերձակ Մուսթաֆան նշել է, թե իր 1,5 տարեկան Զեյնա անունով կատուն ձագեր ունենալուց շատ չանցած սատկել էր։ Նա պատմել է, թե սատկած կատվի 4 ձագին սկսել է տան մեջ իր շան հետ պահել։
«Շունը եւս ձագեր էր ունեցել, որոնց արդեն բաժանել էի, իսկ մի օր նկատեցի, որ շունը մայրություն է անում կատվի ձագերին եւ նրանց կաթ է տալիս»,-ասել է Մուսթաֆան։




























