Նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում (ք.Երեւան, Պարոնյան 21/1) Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) եւ «Աշտարակ-Կաթ» փակ բաժնետիրական ընկերության միջեւ կստորագրվի փոխըմբռնման հուշագիր:
Երկու ընկերությունների կողմից համատեղ իրականացվող «Առողջ սերունդ» ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի մայիսից: Դրա շնորհիվ 10-14 տարեկան 1600 երեխա` Երեւանի եւ մարզերի 34 դպրոցներից, իրազեկվել է այն մասին, թե ինչ է առողջ ապրելակերպը, առողջ սնունդը եւ սննդակարգը, շրջակա միջավայրի պաhպանութունը, ինչ վնաս են հասցնում ծխախոտն ու ալկոհոլը:
Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու «Աշտարակ-Կաթը» որոշել են շարունակել համագործակցությունը դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի տարածման ոլորտում:




























