«Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամը»,  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ, նամակ է ուղղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրանքով, որ նա պետական հոգածություն եւ աջակցություն ցուցաբերի ` ընտանեկան բռնության զոհերի համար պետական հովանավորությամբ ապաստարան ունենալու համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության հիմնախնդիրն ունի մեծ արդիականություն մեր հասարակությունում եւ հիմնախնդրի հաղթահարման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում եւ համատեղ ջանքեր:

«Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամը» 1999 թվականից  ի վեր իրականացրել եւ ֆինանսավորել է բազմաթիվ սոցիալական ծրագրեր` նախատեսված անապահով ընտանիքների, կանանց իրավունքների պաշտպանության, գենդերային հիմնահարցերի, բնապահպանական եւ այլ հասարակական մեծ կարեւորություն ունեցող խնդիրների լուծման համար:

2010 թվականից գործում է «Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամի» «Կանանց աջակցման կենտրոն» ծրագիրը, որը զբաղվում է բնության ենթարկված կանանց հիմնախնդիրներով: Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվում է իրավաբանական, հոգեբանական աջակցություն, խորհրդատվություն, սոցիալական ծառայություններ: Ծրագրին կից գործում է նաեւ ապաստարան, որը նախատեսված է ընտանեկան բռնության հրատապ դեպքերի համար, երբ վտանգված է շահառուի, իր երեխաների կյանքը եւ կա գաղտնի կացարանի ապահովման խնդիր: