Վանաձորում ընթացքի մեջ են ծայրամասային մի շարք թաղամասերի լուսավորության աշխատանքները: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Համայնքային զարգացմանն ուղղված ՏԻՄ խրախուսման դրամաշնորային ծրագրի» շրջանակում ֆինանսավորվող,  ինչպես նաեւ Վանաձորի քաղաքապետարանի ներդրմամբ իրականացվել է  ծայրամասային՝ Տարոն 1,2,3,4 եւ Տավրոս թաղամասերի բանուկ փողոցների գիշերային լուսավորության անցկացման ծրագիրը:

Լուսավորությունն իրականացվել է նշված թաղամասերի 6 փողոցներում: NEWS.am-ի Լոռիի թղթակցին Վանաձորի քաղաքապետարանի լրատվության բաժնից հայտնել են, որ ծրագրի իրականացման համար «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության ներդրումը կազմում է 6 մլն 200 հազար դրամ, իսկ քաղաքապետարանինը՝ 5մլն 953 հազար դրամ:  Ծրագրի ներկայացման աշխատանքների բացումը տեղի է ունեցել օրերս, որին ներկա են եղել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու ֆինանսավորող կազմակերպության աշխատակիցները: