Եթե մինչեւ հունվարի 1-ը միջոցներ չձեռնարկվեն, ապա մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները հունվարի 1-ից դադարելու է գործել եւ մենաշնորհ դիրքում հայտնվելու է ոստիկանությունը: Այս մասին այսօր` նոյեմբերի 23-ին, ասուլիսում ասաց Մասնավոր պահնորդական գործունեություն իրականցող միության փաստաբան Նազելի Վարդանյանը: Նրա խոսքով, նույնիսկ 2013թ.-ի վերջում  2014թ.-ի սկզբում հնարավոր չէ այս օրենքը ներկա տեսքով կիրառել: Ավելին, ըստ նրա՝  նախատեսված չէ որակավորման ստուգման կարգը, կառավարության ընդունված որոշում չկա, ձեւավավորված չեն այն հանձնաժողովները  որոնք օրենքի համաձայն պետք է որակավորման ստուգում անցկացնեն:

«Չգիտեմ՝ միտումնավոր է, թե օրենսդրական բաց է, բայց այնպես է ստացվելու, որ այսօրվա բոլոր գործող կազմակերպությունները հունվարի 1-ից դադարելու են գործել, քանի որ  լիցենզիա չեն կարող ստանալ եւ մեխանիկորեն պետք է լուծարվեն»,- նշեց փաստաբանը եւ ավելացրեց, որ լուծարումը բերելու է իր բացասական հետեւանքերը` աշխատողների զանգվածային ազատում, որոնց թիվը շուրջ 9 հազար է: Բացի այդ քաղաքացիների իրավուքների ոտնահարում եւ կորցնելու են իրենց հաճախորդներին:Նազելի Վարդանյանը  ասաց, որ կառավարությանը առաջարկել են այս օրենքի որոշ հոդվածներ ուժի մեջ չմտնեն հունվարի 1-ից: Իսկ Մասնավոր պահնորդական գործունեություն իրականցող միության նախագահ Հովհաննես Պետրոսյանը հույս ունի ասաց, որ հուսով են, որ ԱԺ-ն այս տարվա վերջին քառօրյայում կընդունի այս օրենքի 35-րդ կետում անցումային դրույթներ: