Եղնիկների զորամասում ծառայած չորս զինծառայողների մայրեր անժամկետ հացադուլ են հայտարարել Զիվորական դատախազության սպասասրահում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին զինծառայողների մայրերը, որոնց որդիները շուրջ 2 ամիս է գտնվում են Շուշիի բանտում են: Նրանք փոխանցեցին, որ Եղնիկների զորամասում  սպան զինվորներին մայր է հայհոյել, ինչի հետեւանքով 15 զինվոր քաշքշել են սպային: Սակայն սպան ազատության մեջ է, իսկ 15 զինծառայողներից միայն 4 են կալանավորվել` Գեւորգ Մկրտչյանը, Գեւորգ Աճեմյանը, Սամվել Խաչատրյանը եւ Արթուր Հարությունյանը: «Այնինչ` սպան տղաներին բատինկեքի տակ գցել, ծեծել ու ասել, որ եկեք սապոգներս լպստեք: Եթե մենք մինչեւ այսօր խնդրում էինք դատախազին, նախարարին, նախագահին, որ  մեր երեխաների հարցին վերջնական լուծում տան, ապա այսօր մենք հայտարարում ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ ոչ մի մայր իր երեխայն բանակ չուղարկի եւ զորակոչը դադարեցնեն: Եթե պետք լինի փողոցում էլ կնստենք: Մյուսների ծնողները ժամանակին հասան իրենց երեխաների հարցերի լուծեցին: Իսկ մենք մինչեւ հասանք մեր երեխաներին տարան Շուշի բերդ փակեցին»,- դժգոհեցին կալանվորված զինծառայողների ծնողերը եւ ավելացրեցին, որ հարուցված գործի շրջանակներում դատավճիռը նախատեսում է 3-12 տարի ազատազրկում, ինչը չի համապատասխանում տղաների կատարած արարքին: