Լուսանկարներն արվել են Վանաձորում՝ Կանցոյի աղբյուր կոչվող տարածքում: Փամբակ գետի վրա կառուցվել է հասարակական զուգարան: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում տեղանքում գտնվողները պատմել են, որ այս զուգարանն արդեն մի քանի տարի է` ինչ կա, ու ըստ նրանց, ավելի լավ է այսպես լինի, քանց գետի ամբողջ երկայնքով. «Այ տղա ջան, էդ որ ողջ Լոռու մարզի կանալիզացիան թափվում ա գետը, բան չեք ասում, բայց որ գետի վրա է սարքած…»:

Նրանց փոխանցմամբ` Կանցոյի «բեսետկում» ամռան օրերին խնջույքներ են արել մարզի մի շարք պաշտոնյաներ:

Նշենք, որ մարզի բնակավայրերի կոյուղաջրերի մեծ մասը, եթե ողջ ամբողջը, առանց որեւէ մշակման լցվում են գետերը: Սրան էլ ավելացրած տարատեսակ աղբն ու գործարանային թափոնները:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի/ NEWS.am