Նոյեմբերի 24-ին, ժամը 19.40-ին, «ԳԱԶ-21» մակնիշի  ավտոմեքենան Շիրակի մարզի Սալուտ գյուղում բախվել է ճանապարհին կայանված «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Մոսկվիչ-412»-ի վարորդը` 1946 թ. ծնված Ֆերդինանտ Մարտիրոսյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորները` 2008 թ. ծնված Ռաֆիկ  Մինասյանը   եւ 1958 թ. ծնված Ռայա  Զաքարյանը, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ երեխան մահացել է:

Կատարվում է  քննություն: