Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դռնփակ դատական նիստի ժամանակ, դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշմամբ, եւս 2 ամսով երկարացվել է Հայաստանի Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի խափանման միջոց կալանքը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Խաչիկյանը կալանավորված է սեպտեմբերի 28-ից՝ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող գործի շրջանակներում»,- հիշեցնում է «Հայկական ժամանակը»։





























