Բնապահպանական պետական տեսչության կողմից 19.11-23.11.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.54 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում եւ հաշվարկվել շուրջ 1.7 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված եւ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում 250  հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է  461.25  հազար դրամ  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Մթնոլորտի վերահսկողության բաժնի եւ Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից համատեղ   ստուգվել են «ՄԼԼ Ինդասթրիզ» եւ «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ները, որի արդյունքում կայացվել են  վարչական տուգանքի 2 որոշում 200 հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է 668.52 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված 1 դեպքի համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 150 հազար դրամ  գումարի չափով եւ հաշվարկվել է 109.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խորքային հորի ապօրինի հորատման 1 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ  ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում:

Հողերի  պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար կայացվել են վարչական տուգանքի 2 որոշում 130  հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է 80 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Ուստիան» ՍՊԸ եւ շրջայցերի  ընթացքում հայտնաբերված  խախտումների համար կայացվել է 2 ֆիզիկական  անձանց նկատմամբ վարչական տուգանքի 2  որոշում 200  հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է 80 հազար դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ստուգված «Թալինի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ եւ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում 210հզ.դրամ ընդհանուր գումարի չափով եւ հաշվարկվել է 250 հազար դրամ  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է ապօրինի ավազի տեղափոխման վերաբերյալ արձանագրություն: Կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամ գումարի չափով եւ հաշվարկվել է 5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամ գումարի չափով:

Ապօրինի որս

Կենսաբազմազանության հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, Վայոց ձորի տարածքային բաժնի, Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների եւ Վայոց ձորի մարզի տեղի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ որսահանդակներում իրականացվել է որսի օրինականության նկատմամբ վերահսկողություն, որի արդյունքում հայտնաբերվել եւ Վայոց ձորի ոստիկանությանն է հանձնվել առանց համապատասխան փաստաթղթի որսորդական հրացան: Միջոցառման ընթացքում արձանագրվել է նաեւ որսի կանոնների խախտման 1 դեպք, որը այժմ գտնվում է վարչական վարույթում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Անտառների ՎԲ կողմից շրջայցերի ընթացքում  արձանագրված  փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100հազ.դր գումարի  վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է  45.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.88 մլն դրամ գումար: