Վայոց ձորի մարզը առաջիկա օրերին նոր փոխմարզպետ կունենա: NEWS.am-ի տեղեկություններով, փոխմարզպետի պաշտոնում նշանակվելու է Արամ Գրիգորյանը:

Վերջինս 2001 թվականից մինչ օրս աշխատում էր որպես մարզպետարանի աշխատակազմի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ: