Մոսկվայի «Ռեկա վրեմյոն» (Ժամանակների գետը) հրատարակչությունում լույս է տեսել իտալացի հեղինակ, Պադուայի համալսարանի պրոֆեսոր Անտոնի Արսլանի «Պատմվածք Մուշից մնացած գրքի մասին» գրքի ռուսերեն թարգմանությունը:

Գիրքը հրատարակվել է «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» շարքի եւ «Bibliotheca Italica»-ի շրջանակներում՝ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության եւ Մոսկվայում մշակույթի իտալական ինստիտուտի համատեղ ջանքերով:

Սա Անտոնի Արսլանի հերթական վեպն է Հայոց ցեղասպանության մասին: Հեղինակի առաջին գիրքը՝ «Արտույտների ագարակը» (2004 թ) մեծ հաջողություն է ունեցել տարբեր երկրներում եւ էկրանավորվել է 2007-ին (ռեժիսոր՝ Տավիանի եղբայրներ): 2009 թվականին լույս է տեսել առաջին վեպի շարունակությունը՝ «Ճանապարհ դեպի Զմյուռնիա»

«Պատմվածք Մուշից մնացած գրքի մասին» գիրքն այս տարի երեք անգամ վերահրատարակվել է Իտալիայում: Այն նվիրված է «Մշո ճառընտիր» հայկական ձեռագրի փրկության պատմությանը:

Այս գիրքը կներկայացվի նոյեմբերի 30-ին, Մոսկվայի մտավոր գրականության «Non fiction» միջազգային տոնավաճառում: