ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ղեկավարությամբ տեղի ունեցած նիստում վերանայվել են ազգաբնակչության առանձին խմբերի կենցաղային պայմանների հետ կապված մի շարք առաջարկություններ։
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ կառավարության լրատվության բաժնից, նիստի ընթացքում հաստատվել է Մարտակերտի, Ասկերանի եւ Մարտունու շրջաններում զոհված ազատամարտիկների ընտանիքների համար 5 շենք կառուցելու մասին որոշումը։
Ծնելիության խթանման եւ բազմազավակության ծրագրի շրջանակներում 16 ընտանիքերի համար կկառուցվեն նոր տներ։
Կլուծվի նաեւ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից առանց ծնողական խնամքի մնացած երկու երեխաների բնակարան տրամադրելու հարցը։




























