Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի ճանապարհի 20-րդ կմ-ին  ընկել  է սահքի մեջ եւ բախվել «ՎԱԶ-21010»  մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով ավտոմեքենաներին պատճառվել է նյութական վնաս, ապա նույն վայրում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանապարհատրանսպորտային պատահարից խուսափելու նպատակով կտրուկ արգելակել եւ շրջվել է, ինչի հետեւանքով նրա երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  կատարվում է նախաքննություն: