Դեկտեմբերի 4-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի կունենա Անտառային հրդեհների կառավարման ազգային երկրորդ կլոր սեղանը։
Միջոցառումը կազմակերպել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը` Համաշխարհային հրդեհների վերահսկման կենտրոնի (GFMC) համագործակցությամբ` «Շրջակա միջավայրը եւ անվտանգությունը» (ENVSEC) նախաձեռնության շրջանակներում։
Կլոր սեղանին կմասնակցեն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հրդեհների մոնիտորինգի գլոբալ կենտրոնի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Միավորված ազգերի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Գորիսի Օրհուսի կենտրոնի, Հայաստանի ծառատունկ ծրագրի եւ Հայաստանի անտառներ ՀԿ-ի ներկայացուցիչները։





























