Ազգային Ժողովում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հայտարարությունների ժամին, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը մոտենում էր ԱԺ ամբիոնին` ելույթ ունենալու, տեղի ունեցավ զավեշտալի դեպք։

Մինչ Շուշան Պետրսյանը կհասներ ամբիոնին, պատգամավորներից մեկը դահլիճից նրան հարցրեց, թե երգելու՞ է։  Ասածին արձագանքելով` Շուշան Պետրոսյան անվրդով  ձայնով ասաց. «Ոչ, չեմ երգելու»:

Ի դեպ, Շուշան Պետրոսյանը ներկայացրեց սահմանամերձ մի շարք գյուղերում առկա սոցիալ- տնտեսական խնդիրները։