Թիվ 1 ընտրատաածքում դեկտեմբերի 2-ին կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունները, որի արդյունքում ընտրվել է Երեւան քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը՝ Ռոբերտ Սարգսյանը, խիստ բացասական գնահատեց: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, թիվ 1 ընտրատաածքում իր թեկնածությունն առաջադրած Ստեփան Սաֆարյանի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը:
Այն, ինչ տեղի ունեցավ, Մարտիրոսյանը խիստ բացասական է գնահատում: Ստյոպա Սաֆարյանը իր իրացման դաշտը միշտ ունենալու է, քաղաքական ապագան միանշանակ է, բայց
«Թիվ մեկ ընտրատարածքում քաղաքացին ընտրում է՝ չիմանալով, թե ում է ընտրում, այլ ընդամենը իմանալով, թե ում բարեկամն է: Եթե Ռուբեն Հայրապետյանի պարագյում գոնե գիտեինք, որ հասարակությունը ճանաչում է Ռուբեն Հայրապետյանին, ապա այս դեպքում գալիս էր տեղամաս, հարցնելով, թե Տարոն Մարգարյանի ազգականը որ համարն է: Սա ցույց է տալիս, որ ընտրական գործընթաց որպես այդպիսին չկա: Չի կարելի թույլ տալ, որ Հայաստանում իշխանությունը ձեւավորվի բարեկամական, ազգակցական կապերով: Եզակի ընտրությունն էր, որտեղ ոչ թե օլիգարխը, կրիմինալն էր քաղաքական գործչի դեմ, այլ անհայտ մեկը՝ բարեկամական կապերով»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը նշեց, որ տխուր թատրոն էր, ֆարսի եւ թատրոնի գլխավոր դերատակատարը ժողովրդի մի հատվածն է: «Տաքսիներով, երազներով բերում էին ընտրատեղամաս: Հոգեկան հիվանդների էին բերում,մեկը ասում էր՝ ես նախագահն եմ, ես վարչապետն եմ»,- նշեց նա:
Սուսաննա Մուրադյանը առաջարկում է իշխանություններին ընտրություն բառը փոխարինելո քվեի աճուրդ բառով, եւ արդեն նախագահական ընտրություններին ընտրատեղամաս բերել հասարակության համար վտանգավոր հոգեւոր հիվանդներին՝ նկատի ունենալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, թե «Սերժ Սարգսյանը մի այլ ձեւով հաղթելու է»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























