Արարատի մարզում հանրակացարանի բնակիչ Մ.Բ-ը պոռնկագրական բնույթի սկավառակներ է դիտել, տարածել եւ անառակաբարո գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ: Վեդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Մ. Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ-ի քննությամբ չպարզված օրը տարածել է պոռնկագրական բնույթի նյութեր պարունակող սկավառակ: Այն է` Արարատ քաղաքի Շահումյան 2 հասցեում գտնվող հանրակացարանի իր` 309 սենյակում հարեւանությամբ բնակվող Գ. Ս-ին տվել է պոռնկագրական բնույթի նյութեր պարունակող սկավառակ` դիտելուց հետո հետ վերադարձնելու պայմանով: Բացի այդ, 2012թ-ի քննությամբ չպարզված օրը, 16 տարին չլրացած Ս. Ս-ի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:
Քրեական գործ է հարուցվել 263, 142 հոդվածների 1-ին մասով եւ 139 հոդվածի 3-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 5-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























