Երեւան-Սեվւան ավտոճանապարհի 53-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար,  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 8-ին, ժամը 04.28-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Վոլքս-Վագեն Վենտո» մակնիշի 22 US 048 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Գրիգորյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի մաս: Զոհեր եւ տուժածներ չկան: