Հունվարի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 46 դեպքից բացահայտվել է 42-ը, խարդախության 20 դեպքից` 18-ը, գողության 114 դեպքից` 64-ը, կողապուտի 6 դեպքից` 4-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը, ավազակային հարձակման 3 դեպքից` 2-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից նույն ժամանակահատվածում բացահայտվել է գողության` 17, մարմնական վնասվածք հասցնելու` 8 եւ ավազակային հարձակման 3 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 23 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 30-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























