Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանացյանը ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրման հնարավորությունները լավ է գնահատում եւ նրան մրցակից չի տեսնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀԿ համագումարում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Արզաքանցյանը:

Նա չի զարմացել ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրելու եւ ոչ մեկին չսատարելու որոշումից, քանի որ «Ծառուկյանը լավ գիտի՝  ինքը ինչ է անում եւ ինչ է իրեն սպասվելու, ինքը քաղաքական գործիչ է եւ գործարար»: Նա չբացառեց, որ Գագիկ Ծառուկյանի վրա հնարավոր է ճնշումներ են եղել:

Անդրադառնալով ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսին՝  «Դեպի ապահով Հայաստան»,  Տիգրան Արազաքանացյանը շեշտեց, որ Հայաստանը, մյուս երկրների համեմատ՝ Ռուսաստան,. ԱՄՆ, Եվրոպական երկրներ՝ Հւոնաստան, Իսպանիա, որ «էդքան դիմանում է, մեծ աշխատանք է», այլապես «տեսեք` Եվրոպայի երկրները ինչ ճգնաժամի մեջ են»: «Էդքան աշխատանք է տարվել, մենակ վատ կողմերն եք նայում, լավը չեն գնահատում թղթակիցները, խի՞ եք տենց նայում»,- ասաց նախկին պատգամավորը: