Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 12.45-ին, ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր է հասնելը մեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված եվ շարունակել ընթացքը: Զոհեր եւ տուժածներ չկան: