Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների եւ Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի «Լեռնային Հայաստան» առողջարանային համալիրին հարակից տնակից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ՝ 35-ամյա Արթուր Կարագյոզյանին  եւ 29-ամյա Գրիգորի Երեմյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք 2007 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Ադլերի ՆԳԲ կողմից հետախուզվում էին ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի՝ սպանության մեղադրանքով:

 Խափանման միջոցը` կալանք:

Հետախուզվողների հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: