Իշխանություննները չեն խորշում ապօրինի գաղտնալսումներ անել եւ փոխխոսնակի միջոցով հնչեցնել այդ գաղտնալսումների բովանդակությունը; Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ ելույթ ունենալով էթիկայի հանձնաժողովի ձեւավորմանը վերաբերող հարցի ժամանակ:

Ամենայն հավանականությամբ՝ Լ. Զուրաբյանը նկատի ուներ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: «Իրենց քաղաքական թիմում առկա խոսակցությունները, որ ինչ էլ լինի՝ առավելագույնը 7-10% ձայն պետք է ստանան, ջղագրգռություն է առաջացրել հարգարժան գործընկերոջս մոտ»,- իր ելույթում այսօր ասել էր Է. Շարմազանովը: Հիշեցնենք, որ հայտնի գաղտնալսված խոսակցության մեջ Լ. Զուրաբյանը Վարդան Օսկանյանին ասում էր, որ այլ թեկնածուի դեպքում ՀԱԿ-ի համար 7-10 % ձայն ստանալն ամոթալի չի լինի: