Այսօր` դեկտեմբերի 17-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մեծ է Ազգային անվտանգության ծառայության դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում: Վստահ եմ, որ պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով, այսուհետ եւս, կշարունակեք իրականացնել ձեր վրա դրված պարտականությունները»: