4 երիտասարդներ Երեւանի տարբեր վարչատարածքներում  մի շարք կողոպուտներ եւ գողություններ են կատարել, թիրախը հիմնականում գիշերային ակումբի պարուհիներին էին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալներ, դեկտեմբերի 6-ին, կողոպուտի կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Մելսիկ Պողոսյանին, Գեւորգ Մինասյանին, Գեւորգ Բաբայանին եւ Արմեն Գագիկյանին: Կողոպուտի մասին ահազանգը ստացվել էր հոկտեմբերի 10-ի գիշերը: Անհայտ անձը Գյուլիքեխյան փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ հափշտակել էր կնոջ ձեռքի պայուսակը եւ ոչ հեռվում իրեն սպասող մեքենայով դիմել փախուստի: Պատճառված վնասը 250 հազար դրամի էր:  Պարզվել է, որ Մելսիկ Պողոսյանը, Գեւորգ Մինասյանը, Գեւորգ Բաբայանը եւ Արմեն Գագիկյանը Երեւանի տարբեր վարչատարածքներում  մի շարք կողոպուտներ եւ գողություններ են կատարել, թիրախը հիմնականում գիշերային ակումբի պարուհիներին էին, մեքենայով հետեւում էին աշխատանքից տուն դարձողներին, հարմար պահ ընտրելով` հափշտակում պայուսակը եւ անհետանում գիշերվա խավարում: Չորս երիտասարդները կալանավորված են:

Մանրամասները` տեսանյութում: