Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Լոռիի մարզի Մեծ Պարնի գյուղի ճանապարհին գտնվող կամրջից ընկել է ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: