Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում մեքենաներ են դուրս եկել երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երթեւեկելի մաս են դուրս բերել «Օպել» մակնիշի 15 RR 515 (վարորդ Խ. Անտոնյան), «Վոլքսվագեն» մակնիշի 32 LL 228 (վարորդ Վ. Գալստյան), «Վոլքսվագեն» մակնիշի 32 ՍԼ 267 (վարորդ Ա.Քեշողլյան) եւ «ՈՒԱԶ» մակնիշի 15 ԼԼ 554 պետհամարանիշերի (Ա. Թորոսյան) ավտոմեքենաները: Տուժածներ չկան:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am





























