ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանն իր ելույթում ինքնախոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ ընտրությունները կեղծվել են՝ ընդդիմության մուտքը խորհրդարան ապահովելու համար: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Ես կարծում եմ, որ հռետորը մի քանի տարի պետք է մնա այստեղ, որ հասկանա, թե Գալուստ Սահակյանն ինչ է ասում: Ես ասել եմ, որ էնքան ասեցին, որ ես էլ հավատացի, որ ընտրախախտումներ են արել, որ դրա շնորհիվ եկել են խորհրդարարան»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ չի ընկալել Գ. Սահակյանի խոսքերին այնպես, ինչպես ներկայացնում է Լ. Զուրաբյանը:




























