Այսօր՝դեկտեմբերի 19-ին, հերթական ինքասպանությունն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով` ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասում՝ լոգարանում  կախվելու միջոցով ինքասպանություն է գործել 35-40 տարեկան Սիմոն Շահվերդյանը:

Շահվերդյանի հարեւանները NEWS.am-ի Լոռիի թղթակցին պատմել են, որ նրանց ընտանիքը մոտ երկու ամիս է, ինչ բնակվում էին նշված թաղամասում: Ինքնասպան եղած տղամարդը ուներ մանկահասակ երեխա՝մեկ տղա եւ մեկ աղջիկ, նա չէր աշխատում: Ոստիկանությունից խոստացաn տեղեկություններ տրամադրել ավելի ուշ: