Այլոց խոսակցությունը գաղտնալսելը հայ տղամարդկանց իրար դեմ է լարում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խխմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրության հրապարակումը:

«Նման բան անել չի կարելի: Դրանով մենք հայ տղամարդկանց, հայ մարդկանց իրար դեմ ենք հանում: Այն վտանգների դեպքում, որոնց առջեւ կանգնած է մեր երկիրը, մարդիկ կսկսեն մտածել միայն սեփական հաշիվների մասին»,-ասել է նա:

Նրա կարծիքով, ակամա ձգտում ես նման մարդկանց պաշտպանել, անկախ նրանից՝ կիսո՞ւմ ես նրանց հայացքները, թե՝ ոչ: «Այդ մարդկանց քաղաքական հայացքները կարելի է կիսել կամ չկիսել: Ես անձամբ նրանց որոշ համոզմունքներ, բայց այդպիսի ձայնագրությունները հրապարակել չի կարելի: Ուստի անկախ քաղաքական համոզմունքներից ցանկանում ես պաշտպանել այդ մարդկանց, որպեսզի մեր հասարակությունում նման բան չկրկնվի»,-նշել է պատգամավորը: