2009 թ. ընթացքում հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված 2984 հանցագործություն է գրանցվել:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ հանցագործություններից 1259-ը կատարվել են Երեւանում: Բացահայտվել է 2450 հանցագործություն:
Միաժամանակ՝ վարույթում գտնվող քրեական գործերով հանցագործությունների թիվը եղել է 3204, որոնցից բացահայտվել է 2594-ը:
Հանցագործությունների շարքում զգալի թիվ են կազմել թմրամիջոցների հետ կապված՝ 1238, հրազենի, ռազմամթերքի պատրաստման եւ ապօրինի շրջանառության՝ 791, խուլիգանության՝ 355 եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման՝ 79 դեպքերը:




























