Առաջիկա շաբաթվա ընթացքում կկայանա «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ որոշում կկյայացվի նախագահական ընտրություններում մասնակցության ձեւաչափի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Ազատ դեմոկրատրներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատարյանը:
Նա նշեց, որ այժմ կուսակցությունում ընթանում են քննարկումներ` կապված նախագահական ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հետ, ինչպես նաեւ` մասնակցության դեպքում սեփական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ: Քննարկումների հանգուցալուծումը կլինի վարչության նիստին, որի օրը դեռ հայտնի չէ:




























