Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձորի Դիմաց թաղամասում` ավտոլվացման կետում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.52-ին, մարվել՝ 09.13-ին:

Այրվել են «Նվեր Խաչատրյան» Ա/Ձ-ին պատկանող ավտոլավացման կետի կախովի առաստաղը` 84 քմ եւ հանգստի սենյակի գույքը` ամբողջությամբ: