Երեւանի Հանրապետության փողոցում երեկ` դեկտեմբերի 19-ին ժամը 23:00-ի սահմաններում, «Գրանդ Չերոկի»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հունդայի»  մակնիշի ավտոմեքենայի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Բախման հետեւանքով «Գրանդ Չերոկի»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ըստ տարածված տեղեկությունների`   «Grand Cherokee» վարորդ Տ. Քութաիսյանը աշխատում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում, իսկ «Hyundai» վարորդը` Արթուր Հովհաննիսյանը`  ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: