Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մեծ ասուլիսում պատասխանելով Life News-ի թղթակցի հարցին, հայտարարել է, թե չգիտի, թե իր մասին ինչ անեկդոտներ են պատմում:
«Ձեր մասին այդքան անեկդոտներ են պատմում... Ձեր օգնականները Ձեզ դրանք չե՞ն պատմում»,-հարցրել է լրագրողն, ինչին Պուտինը կատակով պատասխանել է. «Ոչ, նրանք վախենում են պատմել»:
Ավելի ուշ ՌԴ նախագահն ասել է, թե ինչպես է վերաբերում «աշխարհի վերջին», հայտարարելով, որ գիտի, թե երբ է այն գալու, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Նա, ես գիտեմ, թե երբ է այն գալու. մոտավորապես 4,5 մլրդ տարի հետո, որովհետեւ որքան հիշում եմ, Արեւի գործունեության ցիկլը 7 կամ 14 մլրդ տարի է, այնպես որ 4,5 մլրդ տարի հետո ամեն բան կավարտվի, ռեակտորը կհանգի»,-ասել է ռուսաստանցի նախագահը:





























