Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների 36 տոկոսն իր նախապատվությունը երկրորդ ընտրությամբ կտար Սերժ Սարգսյանին: Այսպիսին են լիտվական Baltic Surveys ընկերության անցկացրած հարցման արդյունքները: Ընկերությունն ընդգրկված է Gallup ընկերության ցանցում: Հարցանը մասնակցել են նաեւ Armnews հեռուստաընկերությունն եւ Հայաստանի ԳԱԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը:

Ծառուկյանի կողմնակիցների 13 տոկոսն իր ձայնը կտար Ռոբերտ Քոչարյանին, 9 տոկոսը` Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հանրապետությունում դեկտեմբերին 1020 հարցվածների շրջանում անցկացված հարցման համաձայն` «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գաիկ Ծառուկյանին դրական է վերաբերվում 72 տոկոսը, բացասական` 25 տոկոսը: Գործող նախագահի մոտ այդ թվերը համապատասխանաբար 61 եւ 34 տոկոս են, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ` 49 եւ 46 տոկոս, վարչապետ Տիգրան Սարգսյանի` 43տոկոս դրական եւ 47 տոկոս բացասական:

Նրանց հաջորդում են Րաֆֆի Հովհաննիսյանը (43%  եւ 48%), ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը (34% եւ 54%), ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը (33% եւ 53%), ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը (29% եւ 59%), ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը (23% եւ 68%), նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը (17% եւ 53%), առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը (17% եւ 77%):

Մինչեւ 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններն անցկացվելու են եւս երկու հարցումներ, ընդ որում, մեկն անմիջապես ընտրություններից առաջ:

Լուսանկարը` Արսենի Սարգսյանի/NEWS.am