Այսօր՝ դեկտեմբերի 20-ի գիշերը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Էլեն-Նարե» ծննդատանը ծեծկռտուք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով` ծննդկաններից մեկի պտուղը մահացած է ծնվել, ինչի պատճառով ամուսինն ու հարազատները վրդովվված վիճաբանություն են հրահրել, ապա մտել ծննդատան գլխավոր բժիշկ Արմեն Գրիգորյանի սենյակը եւ քաշքշելուց հետո ծեծի ենթարկել բժշկին: Կոտրել են միջանցքի դուռն ու պաատուհանը:
Միջադեպով այժմ զբաղվում են իրավապահները: Այս դեպքի կապակցությամբ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:





























