18-ամյա Ե. Ա.-ն Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող մանկական երկաթուղու մոտակայքում սեռական հարաբերություն է ունեցել իր ծանոթ, մանկուց երկրորդ խմբի հաշմանդամ հանդիսացող 23-ամյա Ն. Հ.-ի հետ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 18-ամյա Ե. Ա.-ն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ, օգտագործելով իր ծանոթ 23-ամյա մանկուց երկրորդ խմբի հաշմանդամ հանդիսացող Ն. Հ.-ի անօգնական վիճակը, բռնություն գործադրելու սպառնալիքով, 2012թ. օգոստոսի 6-ին, ժամը 15:00-ի սահմաններում, Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող մանկական երկաթուղու մոտակայքում սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Քրեական գործ է հարուցվել 139 հոդվածի 1-ին մասո` «սեքսուալ բնույթի գործողությունները՝ տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով»: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 18-ին: Առաջիկայում կնշանակվի դատաքննության օրը: