Վեդի քաղաքի բնակիչ 47-ամյա Ռաֆիկ Հայրապետյանը, վարելով «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում, այսօր` դեկտեմբերի 20-ին, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Վթարի հետեւանքով նա եւ ուղեւոր 43-ամյա Բելլա Սողոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Մասիսի բաժնից:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Ռաֆիկ Հայրապետյանը ոստիկանության Վեդիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետն է, ով օրերս է ազատվել զբաղեցրած պաշտոնից:





























