«Հրապարակը» գրում է, թե ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) ծառայողական ավտոմեքենան մի քանի օր առաջ ուշ գիշերին, Սեւանից վերադառնալիս, Աբովյան քաղաքի մայրուղու վրա բախվել է «Գազ-53» ավտոմեքենային, որը շուռ է եկել, իսկ վարորդը գտնվում է հիվանդանոցում:

Հակոբ Հակոբյանն ավտոմեքենայում չի եղել, նրա վարորդին ոչինչ չի եղել, բայց մեքենան լրջորեն վնասվել  է: Որոշ գնահատումներով` Հակոբ Հակոբյանի վարորդի աչքը «կպել» է, եւ վթարը եղել է այդ պատճառով: