Երեկ «Ժամանակը» ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է զբաղվում Գագիկ Ծառուկյանը եւ ինչո՞ւ չի գալիս խորհրդարան։
««Այն ամենով, ինչով զբաղվել է միշտ՝ համակարգելով մեր քաղաքական ուժի քաղխորհրդի եւ պառլամենտական խմբակցության գործունեությունը, ինչպես նաեւ մեր հասարակական-քաղաքական եւ իր պաշտոններից բխող մնացած այլ ուղղություններով գործունեությունը»,- պատասխանեց ԲՀԿ խոսնակը։ Մեր դիտարկմանը, թե նա նաեւ պատգամավոր է, խմբակցության ղեկավար եւ պարտավոր է ընտրողների ու պետության առաջ կատարել պարտականությունները ու մասնակցել նիստերին, Ուրիխանյանը հայտարարեց. «Կարծում եմ՝ Ձեր հարցը մի քիչ մեծամիտ է եւ անտեղի, որովհետեւ եթե այս երկրում ընտրողների, քաղաքացիների առջեւ, սեփական նաեւ բարոյական համոզմունքից բխող չափազանց մեծ ծավալի պարտականություններ կատարող մարդ կա, ուրեմն դա պարոն Ծառուկյանն է»»,- մեջբերում է «Ժամանակը»։




























