ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը վերադարձել է Հայաստան։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը
«Նա, ինչպես տեղեկացրել էինք, դեկտեմբերի սկզբին երկրորդ վիրահատությանն էր ենթարկվել Գերմանիայի Մյունխեն քաղաքում (մինչ այդ նա վիրահատվել էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, սեպտեմբերի սկզբին)։ Երեկ մեր թղթակիցը զրուցել է ՀԺԿ նախագահի հետ։
- Ինչպե՞ս եք, պարոն Դեմիրճյան։
- Լավ եմ։ Վիրահատությունը շատ հաջող է անցել։
- Մինչ երկրորդ վիրահատությունը չէր բացառվում, որ կրկին վիրահատության անհրաժեշտություն առաջանա, եւս մի վիրահատություն էլ կլինի՞։
- Վերջին՝ երրորդ վիրահատությունը կլինի հունվարի տոներից հետո, էլի Մյունխենի նույն կլինիկայում, հունվարի 9-ին։
- Ե՞րբ եք աշխատանքի վերադառնալու։
- Հունվարի վերջին լրիվ ապաքինված կլինեմ։
- Իսկ քաղաքական իրադարձություններին հետեւո՞ւմ եք։
- Այո, ուշադիր հետեւում եմ, բայց ավելի մանրամասն կխոսենք ավելի ուշ»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»։




























