ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Ժամանակ» թերթի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի քաղաքական սուբյեկտների եւ եւ ներքաղաքական պրոցեսների վրա արտաքին ուժերի ազդեցությանը, նշել է.
«Բնական է, մեր տարածաշրջանում շահեր ունեցող որեւէ ուժային կենտրոն կամ գերտերություն իր պատկերացումներով է փորձում ձեւավորել Հայաստանի քաղաքական դաշտը։ Մենք ի՞նչ ենք անում՝ ամենավտանգավորը՝ հաճախ առաջնորդվում ենք նրանց շահերով։ Մենք ինչո՞ւ այսօր չենք կարողանում ունենալ ազգային-պետական էլիտա, որոնց համար հիմնարար արժեքները նույնն են։ Պրոբլեմ է, արտաքին ուժերն ազդում են, բայց մեր ներքին դիմադրողականությունը պետք է բարձրացնենք»»,- մեջբերում է «Ժամանակը»։




























