Ամանորի նախաշեմին պետք է ուշադիր լինել սնունդ գնելիս. պոտենցիալ սպառնալիք է սննդամթերքը, որը գնվում է որտեղից պատահի` ասենք մետրոյի մուտքերի մոտ, տոնավաճառներում, մայթերին եւ այլն: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 21-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով, պետական եւ հասարակական վերահսկողությունն, անկասկած, տալիս է իր արդյունքները, առավել շատ սպառողներ են մթերք գնելիս հետեւում սահմանված նորմերին, իսկ թունավորումների թիվը Հայաստանում զգալիորեն կրճատվել է:

Ասոցիացիայի նախագահը խորհուրդ տվեց ուշադիր լինել մսամթերք ու մաթնամթերք գնելիս: Նա պնդում է, որ բազմիցս դիմել է երկրի նախագահի վերահսկողական ծառայությանը, բայց այնտեղից պատասխանում են, որ անհույս փորձում են գնել իր նամակը, որն ինչ-որ տեղ կորել է:

«Խոսքը հացի եւ շաքարի մասին է: Առաջին դեպքում խնդիրը վաճառվող օդն է, երկրորդ դեպքում` խոնավությունը: Մեր խնդրանքները կառավարությանն ու Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին մնում են անպատասխան»,-նշեց փորձագետը, հավելելով, որ Հայաստանի սպառողների ասոցիացիան փորձաքննության է ուղարկել հավի մսի եւ թռչնից պատրաստված ապրանքների նմուշները: Արդյունքները սպասվում են շուտով:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am