2009թ. արտահանվել է 142 հազար հատ ոչխար եւ այծ:

Հայաստանի պետեկամուտների ծառայության փոխանցմամբ՝ 2009թ.-ին Հայաստանից արտահանվել է 8.5 միլիոն դոլար մաքսային արժեքով 142 հազար հատ ոչխար եւ այծ:

Ի դեպ, այդ ցուցանիշը 2008թ.-ի տվյալների համեմատ աճել է 133 հազարով կամ 1477.7 տոկոսով:

Նշենք, որ ըստ որոշ լուրերի՝ հայաստանյան բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ զբաղվում են Հայաստանից ոչխարի արտահանմամբ: Նշենք, որ ոչխարների արտահանման արդյունքում աստղաբաշխական աճ է գրանցել ոչխարի մսի գինը: Եթե նախկինում այն վաճառվում էր մեկ կգ-ը 1500-1800 դրամով, ապա այժմ՝ 4 հազար դրամից ոչ պակաս: