Կոտայքի մարզից 24-ամյա Կ.Գ.-ն եւ 25-ամյա Ք. Մ.-ն, Կ. Գ.-ի համար, ամուսնության նպատակով, անչափահաս Զ. Մ.-ին առեւանգել են Էրեբունի բժշկական քոլեջից: Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 24-ամյա Կ.Գ.-ն եւ 25-ամյա Ք. Մ.-ն Կ. Գ-ի համար, ամուսնության նպատակով, անչափահաս աղջկան առեւանգելու վերաբերյալ նախնական համաձայնության են եկել: Նրանք Երեւան քաղաքի Տիտոգրադյան փողոց 129 հասցեում գտնվող Էրեբունի բժշկական քոլեջի 3-րդ մասնաշենքի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առեւանգել են Զ. Մ.-ին:

Քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 2-րդ մասի 1,4-րդ կետերով: Դատական առաջին քննությունը նշանակվել է դեկտեմբերի 27-ին:

Վերջիններս գրավով ստորագրությամբ ազատ են արձակվել: