Այսօր՝ փետրվարի 2-ին ԱՄՆ-ում նշում են ավանդական ժողովրդական տոնը՝ Արջամկան օրը: Թե որքան կձգվի ձմեռը Միացյալ Նահանգներում, կպատասխանի «ժողովրդական օդերեւութաբան», արջամուկ Ֆիլը:

Ամեն տարի այդ օրը նրան հանում են իր բնից՝ ճշտելու, թե երբ է գալու գարունը: Ժողովրդական սովորույթն ասում է, որ եթե «մարգարեն» տեսնի իր սեփական ստվերը, տաքանալուն պետք է սպասել եւս մեկուկես ամիս: Եթե ամպոտ եղանակ լինի, ուրեմն գարունը սարերի ետեւում չէ:

Ինչպես ապացուցում է վիճակագրությունը, արջամկները ժլատ են լավատեսական կանախատեսումներում: Արդեն 123 տարի է, ինչ ԱՄՆ-ում ամեն տարի անհանգստացնում են այս կենդանուն, եւ նա իր ստվերը տեսել է 98 անգամ, ինչը լրջորեն վշտացնում է շատ ամերիկացիների: