Դատելով գործարարների հետ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպման մասին նախագահականի կայքում տեղ գտած լուսանկարներից՝ այդ հանդիպմանը մասնակցել է նաեւ «Սիլ» կոնցեռնի ղեկավար Սարիբեկ Սուքիասյանը, ում ընտանիքը նախորդ ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ընդդիմությանը սատարելու համար զրկվեց «Բջնի» եւ «Բյուրեղ» գործարաններից։ Հավաքին մասնակցել է նաեւ նոր քաղհալածյալ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, գրում է «Ժամանակ» թերթը։