«ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին ես մինչ օրս ինչ որ ասել եմ, ենթադրելով եմ ասել, բայց համոզված: Հիմա ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ եմ»,- «Առավոտ» թերթի հետ զրույցում ասել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` վերլուծելով ՀԱԿ-ԲՀԿ մեկտարյա համագործակցությունը:
««Ես պարզ ասել եմ ու կրկնում եմ, թեեւ իմ շատ կուսակիցներ համաձայն չեն ինձ հետ. ԲՀԿ-ն եւ նրա ղեկավարները պայքարող չեն, նրանք այլ բանի համար են ստեղծվել եւ այլ դեր ունեն այս հասարակության մեջ: Եվ, ընդհանրապես, ես առանց որեւէ մեկին վիրավորելու եմ դա ասում: Ցավոք, Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած մարդ խոցելի է եւ թույլ, բայց հատկապես հարուստ մարդն ավելի խոցելի եւ թույլ է, նա չի կարող պայքարել, նա ուղղակի պետք է համակերպվի եւ տեղավորվի իշխանության կողմից ստեղծված նիշայի մեջ»»,- հավելեց մեր զրուցակիցը»,- գրում է «Առավոտը»։





























